Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Անգելա Մերկելը չորրորդ անգամ ընտրվեց Գերմանիայի կանցլեր

Անգելա Մերկելը չորրորդ անգամ ընտրվեց Գերմանիայի կանցլեր
14.03.2018 | 22:21

Բունդեսթագի նիստում Անգելա Մերկելը չորրորդ անգամ ընտրվեց Գերմանիայի կանցլեր և երդում տվեց: Երդման տեքստը ամրագրված Է ԳԴՀ-ի Հիմնական օրենքի 56-րդ հոդվածում: Բունդեսթագում Մերկելի թեկնածության գաղտնի քվեարկությանը մասնակցել Է 692 պատգամավոր, չորս քվեաթերթիկ անվավեր Է ճանաչվել: Մերկելի օգտին ձայն Է տվել 364 պատգամավոր: Վերընտրությանն անհրաժեշտ էր 355 ձայն: Բունդեսթագում կա 709 պատգամավոր:

Դիտվել է՝ 653

Մեկնաբանություններ